Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Սամվելից նման առաջարկ չէի սպասում. հնարավոր է՝ ուզում է գրավել Արցախի ռուսասեր հատվածին

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը հավակնում է մասնակցել 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններին, իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Բաբայանը մասնավորապես խոսել է Մադրիդյան սկզբունքները ռուսական մանդատով փոխարինելու հնարավորության մասին. «Կա միջազգային խնդիրների լուծման մեխանիզմ: Սուր կոնֆլիկտները մեր երկրագնդի վրա լուծվել են մանդատային տարածքներով: Մանդատը վերցնում ա, եթե Կովկասը համարում ենք ՌԴ-ի տիրույթի տակ, Ռուսաստանը գծագրում ա մի հատ քարտեզ, մարդիկ կամաց-կամաց զարգանում են էդ տարածքի վրա, ինտեգրվում և այլն: Նստել, ասել՝ Ադրբեջան-Հայաստան, պետք ա իրար հետ համաձայնվեն, խնդիրը լուծվի, դա չի կարա լուծվի, դա վիժեցնել ա ու բերել պատերազմի նորից»:

https://hayacq.com/uploads/posts/2018-11/1542452585_00-558.jpg

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը նշում է՝ այն պահին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, և Ռուսաստանը իրեն հայտարարեց Խորհրդային Միության ժառանգորդ, ԽՍՀՄ բոլոր մեղքերը վերցրեց իր վրա: «Իսկ այդ մեղքերից ամենախայտառակների ցանկում է նաև Ղարաբաղյան հակամարտությունը, Նախիջևանի խնդիրը։ Մենք նորից ու նորից ստիպված ենք վերադառնալ 1921 թվականի այն խայտառակ պայմանագրին, որը կնքվել էր բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև, և որի արդյունքում պատառոտվել էր Հայաստանը՝ ճիշտ այնպես, ինչպես Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի արդյունքում պատառոտվեց Լեհաստանը։ Կարծում եմ, որ շան գլուխը հենց այստեղ է թաղված, և այստեղից պետք է սկսենք պայքարը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ռուսական մանդատին կոնֆլիկտի հանձնմանը, մեր զրուցակիցն ասաց. «Ճիշտն ասած, Սամվելից նման առաջարկ չէի սպասում։ Ճիշտ է՝ իրեն այնքան մոտիկից չեմ ճանաչում, բայցևայնպես երկու-երեք անգամ առնչվել եմ իր հետ, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ նա հայրենասեր, հայրենիքին ու մեր հողին նվիրված անձնավորություն է»։

Ռուսաստանին որևէ բան վստահելը, ըստ Արկադի Վարդանյանի, հիմարություն է: «Նախ՝ չմոռանանք, որ Ռուսաստանն այսօր հայտնվել է իր վերջնական փլուզման նախաշեմին, և հեռու չէ այն ժամանակը, երբ Ռուսաստանը կկրկնի այն տխուր ճակատագիրը, որին արժանացավ Խորհրդային Միությունը։ Պետք է մի պահ սթափվենք և պատկերացնենք ու մեզ համար հստակեցնենք, թե ինչպիսի դիրքորոշում կունենանք այդ փլուզումից հետո։ Այդ փլուզումը սարերի հետևում չէ, որևէ մեկնաբանություն, հայտարարություն անելուց առաջ պետք է շատ խորությամբ մտածել և նոր հանդես գալ հայտարարություններով»,- եզրափակեց քաղաքագետը։

https://shabat.am/img/artpic/%D6%84%D6%80%D5%AB%D5%BD.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կողմ է Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու գաղափարին, բայց կտրականապես դեմ է Արցախյան խնդիրը ռուսական մանդատի ներքո տեղափոխելուն: «Մադրիդյան սկզբունքները մահ է, ճգնաժամ։ Իսկ էլ ինչո՞ւ եք հրաժարվում Մադրիդյան սկզբունքներից, եթե պետք է փոխանցեք Ռուսաստանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թե ինչով է պայմանավորված Սամվել Բաբայանի այս հայտարարությունը՝ Լևոն Շիրինյանը մի քանի վարկած առաջ քաշեց. «Կարող է իր աշխարհայացքն է, դա հայության որոշ մասի մոտ տարածված տեսակետ է։ Այսինքն՝ նրանց, ովքեր անկախություն, ազատ հայրենիք ունենալու գաղափարին այդպես էլ չեն հանգում։ Երկրորդ՝ Մայր Հայրենիքի հետ չլինելու տեսակետ ունեն, մանդատը ո՞նց տալ Ռուսաստանին, դա հենց Ռուսաստանի տեսակետն է, որ Արցախը Մայր Հայրենիքի հետ չլինի։ Երրորդ՝ հնարավոր է ընտրություններում ռուսական զանգված ունենալու հույս ունի։ Արցախում Ռուսաստանի հետ մոտիկ լինելու տեսակետ ունեցողները շատ են, կարող է այդպիսի մանիպուլյացիա է անում։ Թե չէ մի քիչ հավատալու չէ նման հայտարարությունը, Արցախն ազատագրել ենք, որ տանք ռուսների՞ն»։

Քաղաքագետը ընդգծեց. «Հնարավոր է նաև՝ նա ռուսական ազդեցությունը տարածողներից մեկը լինի, գուցե նրանց ազդեցության տակ մնալու ցանկություն կա։ Ես հակված եմ այն տարբերակին, որ նա ցանկանում է Արցախի ռուսասեր հատվածին իրենով անել։ Նա մտածում է՝ քանակով կարող է ապահովել նման զանգված ունենալով։ Պնդել, իհարկե, չեմ կարող, բայց այդ դիրքորոշումն ունեմ»։

Լևոն Շիրինյանը եզրափակեց. «Ես իր ասածն ամեն դեպքում անթույլատրելի եմ համարում, ինչ պատրվակով էլ որ լինի։ Մեր պայքարը մահվան ու կյանքի պայքար է, մենք չենք կարող դա թողնել Ռուսաստանին։ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ այդ տարբերակին են եղել, նրանք, ովքեր ընդունել են դա՝ այս կամ այն կերպ ընդունել են, որ Արցախը Հայաստանի հետ լինել չի կարող։ Ես այդ պատճառով պաշտպանում եմ Բադասյան Վահանի այն տեսակետը, որ նախկին որևէ պաշտոնյա չպետք է դառնա նախագահ։ Նրանք բոլորը կարող են այս կամ այն կերպ միմյանց դաշնակից լինել։ Բադասյանի այդ տեսակետն ինձ հիացնում է, և ես այն ամբողջությամբ կիսում եմ»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում