Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանը տուրբուլենտության գոտում է. Օպերան կանգնեց, բայց օդանավը դեռ կճոճվի

Հայաստանն առաջիկա ամիսների, իսկ գուցե մեկ-երկու տարիների ընթացքում չի ունենալու սոցիալական դժգոհության և բողոքի օջախների պակաս: Ինչպես տուրբուլենտության գոտում հայտնված օդանավերի ճոճը ամենևին կապ չունի անձնակազմի մասնագիտական կարողությունների հետ, այդպես էլ Հայաստանի «սոցիալական տուրբուլենտության» խնդիրը կախված չէ նոր իշխանության կառավարման որակների կամ կարողությունների հետ: «Սոցիալական տուրբուլենտության» հանգամանքը նախկին համակարգի և ինչ-որ առումով նաև նախկին «հասարակարգի» արատավոր էֆեկտն է:

Հայաստանում գործել է կոռուպցիոն «հասարակարգ», որտեղ բոլոր մակարդակներում և բոլոր ուղղություններով հանրային հարաբերությունների առանցքում եղել է կոռուպցիոն տրամաբանությունը, անգամ, երբ իրավիճակները համապատասխանել են օրենսդրությանը: Միևնույն է, օրենսդրությունը մշակվել և ընդունվել է՝ հաշվի առնելով հարաբերությունների կոռուպցիոն առանցքը, հարմարեցվել է այդ տրամաբանությանը: Երբ հասարակական հարաբերությունները դուրս են բերվում այդ տրամաբանությունից, ապա դրան համահունչ ստեղծված օրենսդրությունը կամ իրավա-պայմանագրային դաշտը բացվում է հակառակ կողմից, հենց կոռուպցիոն տրամաբանությամբ, որովհետև չկա այլևս այն դաշտը, որտեղ «ցանվել» է օրենքը: Դրանով առաջանում է տուրբուլենտության մեծ գոտի, և պարբերաբար առաջացող դժգոհության օջախները անխուսափելի են լինելու և դրանց ուժգնությունը կամ հաճախակիությունը կախված է լինելու տեղի ունեցող ռեֆորմների դինամիկայից: Որքան մեծ լինի դրանց ընդգրկումը, այնքան մեծանալու է ճոճի հավանականությունը:

Այստեղ է առաջանում անձնակազմի կառավարման խնդիրը, այսինքն` օդաչուների, տվյալ դեպքում պետական կառավարման համակարգի, իշխանության մասնագիտական կոմպետենտությունը: Օդանավի ճոճի համար նրանք չեն պատասխանատու, բայց օդաչուներն են պատասխանատու այն բանի համար, որ օդանավը հանգիստ և առանց աղետի անցնի մեծ կամ փոքր տուրբուլենտության գոտիները, դրանցում թույլ չտրվեն սխալներ, որոնք արդեն կբերեն մարդկային գործոնի հետևանքով առաջացող խնդիրների: Իսկ այստեղ արդեն «մասնագիտականը» ներառում է ոչ միայն զուտ ոլորտային կառավարումը, այլ նաև քաղաքական, քանի որ սոցիալական տուրբուլենտության այս գոտում բավականին մեծ են նաև անկման շահառուները, և եթե «օդաչուների» խնդիրն է կառավարել օդանավն այնպես, որ բարեհաջող անցնի տուրբուլենտությունը, ապա այդ շահառու խմբերի ակնառու նպատակն էլ այն է, որ «օդանավը» չանցնի այդ գոտին:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի որոշումների այնպիսի ցանկ՝ և չի կարող ունենալ, որոնք չտան հանրային դժգոհություն գեներացնելու առիթ: Հայաստանի պարագայում դա չի կարող ունենալ որևէ իշխանություն: Փոխարենը կա նախկին իշխանություն, որն ունի այդ առիթներն օգտագործելու քարոզչական մեծ գործիքակազմ և այն ամենօրյա ռեժիմով «յուղելու» հարուստ ռեսուրսներ: Եվ այստեղ արդեն շատ կարևոր է դառնում ուղևորների պահվածքը: Նրանք մատնվո՞ւմ են խուճապի՝ դրանից բխող վարքագծով, որը ոչ թե նպաստում է իրավիճակի կառավարելիությանը, այլ հակառակը՝ բարդացնում այն, թե՞ նրանք սառնասրտորեն անցնում են այդ փուլը, հետո արդեն՝ բարեհաջող վայրէջքից հետո, իրենց դրական կամ բացասական վերաբերմունքը ցուցաբերում անձնակազմի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում