Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Շմոլ և բնական գազից թունավորումների դեպքերը կրճատվել են

Հայաստանում շմոլ և բնական գազից թունավորումների թիվը նվազել է: Եթե 2017 թվականին հանրապետությունում գրանցվել է շմոլ և բնական գազից թունավորումների 429, ապա 2018 թվականին՝ 374 դեպք:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի Տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Տաթև Ալիխանյանը նշեց, որ զոհերի ու տուժածների թվի նվազում է նաև նկատվում: 2017 թվականին շմոլ և բնական գազից թունավորումներից գրանցվել է 7 զոհ և 906 տուժած, իսկ 2018 թվականին՝ 1 զոհ, 675 տուժած:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գերակշռում են շմոլ գազից թունավորումների դեպքերը: Եվ հիմնականում դեպքերն արձանագրվում են բնակելի շինություններում: Խնդիրները հիմնականում կապված են գազի վառարանների, կաթսաների, ջրատաքացուցիչների հետ»,- ասաց Տաթև Ալիխանյանը: Շմոլ և բնական գազից թունավորումների դեպքերը հիմնականում գրանցվում են Երևանում, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտնի մարզերում:

Ներկայացնելով 2019 թվականի տվյալները՝ Տաթև Ալիխանյանը նշեց, որ արդեն գազից թունավորումների 129 դեպք է արձանագրվել, որի հետևանքով գրանցվել է 5 զոհ, 237 տուժած: Ինչ վերաբերում է գազալցակայաններում հնարավոր թունավորումներին, ապա Ալիխանյանն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում, ինչպես նաև 2018-ին, նման դեպք չի եղել, իսկ 2017 թվականին գրանցվել է 1 դեպք:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը նշեց, որ թունավորման դեպքերը հիմնականում գազասպառման սարքերի անսարքության հետևանք են:

«Գազօջախները, վառարանները, ջրատաքացուցիչները անսարք են լինում, և տեղի է ունենում գազի թեյրայրում: Մյուս կողմից ծխատարերը նորմալ չեն աշխատում, ինչին պետք է ուշադրություն դարձնել: Դրանից բացի, պետք է ապահովել նորմալ օդափոխություն: Մեկ այլ խնդիր է, երբ շարունակում են հետևողական չլինել և մշտապես միացրած չպահել գազի անվտանգության սարքը: Շատերին թվում է, թե դա հոսանք է ծախսում: Դա այն սարքն է, որը թունավոր նյութերի առկայության դեպքում ազդանշան է տալիս, և կանխում ծանր հետևանքները»,-ասաց Ռուբեն Խաչունցը:

«Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբան Միքայել Գաբրիելյանը նշեց, որ 2017 ունեցել են 136 հիվանդ, 2018 թվականին՝ 100 հիվանդ: 2019 թվականին արդեն 52 անձ թունավորվել է և հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացել:

«Գազի թունավորման դեպքում բնակիչը չի զգում, թե ինչ է կատարվում, սկզբում գլխացավ է ունենում, հետո՝ գլխապտույտ, քնկոտություն: Կարող է քնել և չհասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ: Դրա համար խնդրի դեպքում պետք է շատ արագ տվյալ անձին դուրս բերել բաց տարածություն, մաքուր օդի, տունը շտապ օդափոխել, գազն անջատել ու զանգել 1-04, ինքնաբուժությամբ չզբաղվել, հնարավորինս շատ արագ թունավորվածին հասցնել հիվանդանոց»,-ասաց թունաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում