Մինչև հաջորդ ընտրություններ, հույս ունեմ, դեռ բավարար ժամանակ կա և արդեն Արարատ Միրզոյանի կողմից հնչեց հայտարարություն, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով: Այս մասին «Առաջին լրատավական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ ինքն այդ հարցով իր առանձին նախագիծը կհանի շրջանառությունից, որովհետև այնտեղ միայն մասնակի լուծում էր առաջարկել, որտեղ խոսքը միայն ռեյտինգային ընտրացուցակներին էր վերաբերում:
«Կարծում եմ՝ մենք ունենք բավարար ժամանակ, որ ոչ այսպես ափալ-թափալ, ինչպես եղել է նախկիններում, քննարկելու թե Ընտրական օրենսգիրքը, թե սահմանադրական հնարավոր բարեփոխումները: Բերեմ մեկ օրինակ. Ինչու խմբակցությունը պետք է իրավունք ունենա ներկայացնելու վարչապետի թեկնածու, բայց չի կարող ներկայացնել նախագահի թեկնածու»,-ասաց Զոհրաբյանը:









































