Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Արմավիրում երկու եղբայրներն ու եղբորորդին դաժանաբար սպանել են իրենց մահացած եղբոր կնոջն ու դստերը

1992 թվականի հուլիսի սկզբին Արմավիրի շրջանի ՆԳ բաժին դիմեցին գյուղերից մեկի բնակչուհի Մարիամի թբիլիսաբնակ հարազատները: Նրանք անհանգստացած էին, որ 37-ամյա Մարիամն ու նրա 9 տարեկան դուստր Նինան կորել են:

Գյուղում ասում էին, թե Մարիամը երեխայի հետ Թբիլիսի է մեկնել՝ հարազատների մոտ: Բայց ստացվում է, որ նա Թբիլիսիում չէր…

Մարիամն ամուսնացել էր 1982 թվականին: 8 տարի անց ամուսինը մահացել էր: Մարիամին «Մայրե» էին ասում. նա հոգատար մայր էր ոչ միայն իր հարազատ դստեր, այլև իր ամուսնու զավակների համար, լավ հարս էր ամուսնու եղբայրների ու ընդհանրապես՝ ամբողջ գերդաստանի համար:

Գյուղում Մարիամին բնութագրում էին որպես պարկեշտ ու աշխատասեր կնոջ: Ամուսնու և մի երեխայի մահից հետո նա անխոնջ կրում էր ընտանիքի հոգսը, մեծացնում իր դստերն ու հոգ տանում ամուսնու զավակաների համար:

Վերջիններս մեծացել, իրենց ընտանիքներն էին կազմել, տանը մնացել էր 21-ամյա տղան՝ Մարիամի խորթ որդին:

Երբ սկսեցին Մարիամին որոնել, նրա խորթ որդին ու ամուսնու երկու եղբայրները այն վարկածն էին հրամցնում իրավապահներին, թե Մարիամին հարազատները երևի «մարդու են տվել» ու այդ հանգամանքը քողարկելու համար կեղծ աղմուկ են բարձրացրել՝ իբր Մարիամն անհետացել է: Այս վարկածը ստուգվեց ու չհաստատվեց:

Մարիամի խորթ որդին ու նրա երկու հորեղբայրները հանկարծ հիշեցին, որ Մարիամի անհետանալու օրը մի անծանոթ մեքենա էր երևացել գյուղում՝ միգուցե Մարիամի սիրեկանն էր՝ եկել-տարել էր նրան ու երեխային: Այս վարկածը նույնպես չհաստատվեց…

Քրեական գործ հարուցվեց այն ժամանակվա քրեական օրենսգրքի 100 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորյալ սպանություն:

Մարիամի խորթ որդին ու նրա հորեղբայրները իրավապահների ներկայությամբ իրենց ընտանեկան սրբության առաջ ծունկ չոքեցին ու երդվեցին, որ Մարիամից ու երեխայից ոչ մի տեղեկություն չունեն:

Երդման «արարողությունը» իրավապահների համար անհերքելի ճշմարտություն չէր, Մարիամի խորթ որդին ու նրա երկու հորեղբայրները պարբերաբար կանչվում էին դատախազություն և հարցաքննվում էին: Աստիճանաբար նրանց վարքագիծն ավելի ու ավելի կասկածելի էր դառնում, ցուցմունքները՝ ավելի հակասական:

Մի օր էլ Մարիամի ավագ տեգրը խոստովանեց, թե ինքը ինչ-որ անծանոթների պատվիրել է Մարիամի ու նրա երեխայի սպանությունը, փող է տվել, նրանք էլ տարել են Մարիամին ու Նինային:

Այս խոստովանությունն անելուց հետո տղամարդը հայտարարեց, թե շատ վատ է զգում, խնդրեց ընդհատել հարցաքննությունը՝ խոստանալով, որ հաջորդ օրը կշարունակի խոստովանական ցուցմունքներ տալ: Նրա տեսքը բավական հիվանդագին էր, հավատացին նրա անկեղծությանը, հարցաքննությունն ընդհատեցին՝ հաջորդ օրը շարունակելու պայմանով:

Հաջորդ օրը տղամարդը հարցաքննության չներկայացավ: Տանն էլ չէր: Ասել էր, թե գնում է դատախազություն:

Հուլիսի 29-ին Մարիամի ամուսնու կրտսեր եղբոր մեքենայում հայտնաբերվեց 17 էջանոց նամակ: Ավագ եղբոր խոստովանությունն էր, ավելի շուտ՝ խոստովանության շարունակությունը: Ուրեմն՝ ինքը անծանոթներին պատվիրել էր Մարիամի ու երեխայի սպանությունը, նրանք էլ ասել էին՝ մեր հաշիվը տուր, մենք կտանենք, կգցենք «արջերի, գայլերի դեմ, դուք՝ արխային… Ես 85 հազար տվեցի… Բայց հետո փոշմանեցի… Ես կյանքում սուտ չէի խոսել, բայց սուտ երդվեցի… Ոչ ոք մեղավոր չի… Մարիամն ախր 72 լեզու ուներ, սեմուշկի նման չրթում էր… Ես խանդում էի՝ եղբորս հիշատակի համար, վախենում էի՝ ման գա, մեզ խայտառակի… Նա մեզ հաշվի չէր առնում, ասում էր՝ իմ ֆունկցիաների մեջ մի խառնվեք… Ես խոստովանում եմ, որ արդար մարդիկները՝ ախպերս ու ախպորս տղեն իմ մեղքով չերթան… Ինչ արել եմ, ես եմ արել… Ձեր խղճով իմ հոգին դատապարտեք… Կարող եք ինձ ման չգալ: Ինձ կգտնեք այնտեղ, որտեղ ես իրանցից բաժանվել եմ, ես ինքս իմ դատը կանեմ…»:

Կրտսեր եղբայրը պնդում էր, թե տեղեկություն չունի՝ ավագ եղբոր նամակն ինչպես է հայտնվել իր մեքենայի մեջ: Այն, որ նամակագիրը որպես «արդար մարդիկներ» առանձնացրել էր իր կրտսեր եղբորն ու մյուս եղբոր որդուն՝ վերջիններիս ոչ թե արդարացնում, այլ ավելի էր խորացնում կասկածները…

Ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց, որ նամակը գրել է այն ստորագրողը:

1992 թվականի օգոստոսի 3-ին շրջանի վարչական տարածքում հայտնաբերվեց անհետացած տղամարդու դիակը՝ ծառից կախված:

Օգոստոսի 4-ին կալանքի տակ առնվեց Մարիամի խորթ որդին: Երկու օր անց նա սկսեց խոստովանական ցուցմունքներ տալ: Իսկ նրա կրտսեր հորեղբայր Լ.-ն ընտանիքն առել ու իր մեքենայով հեռացել էր Հայաստանից…

Օգոստոսի 6-ին երիտասարդը ցույց տվեց այն վայրը, որտեղ թաղել էին իր խորթ մորն ու քրոջը: «Եղեգներով շրջապատված բացատում կասկածյալը մատնացույց արեց չորացած խոտի դեզով ծածկված մի թումբ: Չոր խոտը տեղափոխելուց հետո թարմ փորած հողային տարածք բացվեց: Մեկ մետր խորության վրա հայտնաբերվեցին պոլիէթիլենի ու կարմիր, ծաղկավոր կտորի մեջ փաթաթված երկու դիակ՝ կնոջ ու երեխայի…»:

Մարիամն ու դուստրն էին՝ բազմաթիվ վնասվածքներով…

Մարիամի մահը վրա էր հասել ներքին սուր արյունահոսությունից, որն առաջացել էր որովային առաջնային պատի կտրած-ծակած վերքի, լյարդի վնասումի արդյունքում: Վերքի խողովակը՝ վերևից ներքև, առջևից հետ, ձախից աջ՝ 19 սմ երկարություն ուներ, որից 8 սմ՝ բուն լյարդի հյուսվածքի վնասվածքն էր…

Երեխայի մահը վրա էր հասել ներքին սուր արյունահոսությունից՝ զուգորդված ծանր գանգուղեղային հրազենային տրավմայով: Կտրած-ծակած թափանցող վերքեր կային երեխայի կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսին՝ աջ թոքի վնասումով…

Առաջադրված մեղադրանքը փոփոխվեց՝ մեղադրանք առաջադրվեց երկու մարդու առանձնապես դաժանությամբ կատարված սպանության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածի 4-րդ, 6-րդ կետերով…

Մարիամի խորթ որդին խոստովանեց հետևյալը: Դեպքի օրը՝ 1992 թվականի հուլիսի 2-ին, ժամը 23-ի սահմաններում իր տուն էր եկել ավագ հորեղբայրը, առաջարկել էր բարձրացնել հեռուստացույցի ձայնը և բակ դուրս գալ: Բակում էր նաև կրտսեր հորեղբայր Լ.-ն: Մարիամն ու Նինան հարևանի տանն էին: Իրենք սպասել են, մինչև Մարիամն ու երեխան դուրս են եկել հարևանի տանից, մտել են իրենց բակ: Ավագ հորեղբայրն ատրճանակի կրակոցներ է արձակել երեխայի գլխին, երեխային նաև դանակի հարվածներ են հասցրել: Երեխային սպանելուց հետո ավագ հորեղբայրը սպանել է Մարիամին, իսկ ինքն ու կրտսեր հորեղբայր Լ.-ն բռնել էին Մարիամին, որ չդիմադրի՝ բռնել էին նրա ձեռքերը, փակել էին բերանը… Կրտսեր հորեղբայր Լ.-ն էլ է խփել Մարիամին, ըստ խոստովանողի ՝ հորեղբայրներն ամեն բանի ընդունակ էին, ինքը վախենում էր նրանցից…

Սպանությունից հետո մարմինները փաթաթել էին, Լ.-ի մեքենայով տարել էին գյուղից ու թաղել էին եղեգներով շրջապատված բացատում: Հետո գնացել էին տուն ու ընտանեկան սրբության վրա երդվել էին, որ ոչ ոքի չեն ասի, թե ինչ են արել…

1993 թվականին Մարիամի խորթ որդին կանգնեց դատարանի առաջ: Դատարանը մեղմացրեց նրա մեղադրանքը՝ նրան մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանությանն օժանդակելու համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 17-100 հոդվածով: Նա դատապարտվեց 9 տարի ազատազրկման:

Մարիամի կրտսեր տեգրը՝ Լ.-ն, հայտնաբերվեց 2000 թվականին՝ Ռուսաստանում: Նա Դոնի Ռոստովից տեղափոխվեց Հայաստան: Իրեն մեղավոր չճանաչեց ո՛չ սպանության, ո՛չ սպանությանն օժանդակելու համար: Պնդեց, թե ավագ եղբայրն է ամեն բան արել՝ նրա ու Մարիամի հարաբերությունները շատ լարված էին… Ինքը եղբոր բակ էր գնացել՝ աղմուկ լսելով, բայց Մարիամն ու երեխան արդեն սպանված էին. «Երբ իմացա, որ եղբայրս սպանել է Մարիամին, ափսոսացի, հոգոց քաշեցի… Իսկ երբ իմացա, որ երեխային էլ է սպանել, ձեռքերով խփեցի գլխիս, գոռացի և ուշաթափվեցի… Եղբայրս ինձ սպառնում էր դանակով ու ատրճանակով, նա ստիպեց, որ դիակները տեղափոխեմ, սպառնաց, թե ընտանիքս կվերացնի… Ես դիակներին անգամ ձեռք չեմ տվել, եղբորս թելադրանքով միայն մեքենան եմ քշել…»:

Լ.-ն ասել է, թե Մարիամը շատ բարձրահասակ, գեր և ուժեղ կին էր, իսկ իրենք՝ երեք տղամարդիկ, փոքրամարմին ու կարճահահասակ էին: Այդ պատճառով ինքը չէր կարող Մարիամի ձեռքերը բռնել ու չթողնել, որ շարժվի…

Գյուղում խոսում էին, թե Մարիամի ամուսնու հարազատները նրան ստիպում էին հեռանալ գյուղից, ասում էին՝ դու մեզ պետք չես, ո՞վ գիտի՝ կարող է մեզ խայտառակես: Իսկ Մարիամը չէր ուզում գյուղից հեռանալ, ասում էր, թե այդ գյուղում է թաղված իր՝ ավելի վաղ մահացած երեխան…

Այդ գերեզմանի կողքին երկու նոր գերեզման ավելացան՝ Մարիամին իր երեխաներից այլևս չէին բաժանի…

Երբ Լ.-ն դատվում էր, նրա եղբորորդին արդեն ազատության մեջ էր: Դատարանում ասում էր, թե Լ.-ի դեմ ցուցմունք է տվել քննիչի թելադրանքով, ինքն ու Լ.-ն չեն սպանել, իր խիղճը շարունակ տանջում է՝ նրանք իր մայրն ու քույրն էին…

Դատարանը Լ.-ին մեղավոր ճանաչեց նույն արարքի համար, որով դատապարտվել էր եղբորորդին՝ դիտավորյալ սպանությանն օժանդակելու համար: Լ.-ն նույնպես դատապարտվեց 9 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում