Ամերիկացին երկարաժամկետ ազատազրկման է դատապարտվել համացանցում անձնական լուսանկարների հրապարակման համար:
Իրանում դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան 46-ամյա Մայքլ Ուայթին: Այս մասին հայտարարել է ամերիկացու փաստաբան Մարկ Զեյդը:
Փաստաբանի խոսքերով, Ուայթը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Իսլամական Հանրապետության բարձրագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին վիրավորելու և ևս 10 տարվա՝ համացանցում անձնական բնույթի լուսանկարների տեղադրման համար, հաղորդում է Deutsche Welle-ն:
Փաստաբանը նաև հավելել է, որ բժշկական տվյալներից ելնելով խիստ մտահոգված է իր պաշտպանյալի առողջական վիճակով: Ընդ որում, Ուայթին արգելված է հարազատների հետ անմիջական շփումը:
Մայքլ Ուայթը ձերբակալվել է 2018-ի հուլիսի 20-ին Իրանի հյուսիսարևմտյան Մեշհեդ քաղաքում. նա ժամանել է երկիր հանդիպելու աղջկան, որի հետ ծանոթացել էր համացանցի միջոցով: