Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն խուսափում է 25 տարեկանից մեծ աղջիկներից: Այսպիսի հումորային եզրակացության է հանգել Reddit-ի օգտատերը՝ գրում է Daily Mail-ը:
Ինչպես նշվում է՝ նա կազմել է գրաֆիկ, ինչից հետևում է, որ նա երբեք չի հանդիպել 25 տարեկանից մեծ աղջիկների հետ: Պարզաբանվում է, որ հետազոտության համար հիմք են ծառայել բոլոր այն աղջիկների տվյալները, որոնց հետ Դի Կապրիոն երբևէ հանդիպել է:

Այս հումորային գրառումը արագորեն տարածվել է սոցցանցում՝ հավաքելով ավելի քան 2 հազար մեկնաբանություն:















































