Հակածխախոտային պայքարի մասին օրենքը չի ընդուվելու: Այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայկական Աոողջապահական Ազգային Խորհրդի նախագահ, ուռոլոգ՝ Գևորգ Գրիգորյանը՝ անդարադառնալով ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությանը, որը նախատեսում է արգելել ծխելը փակ և հանրային վայրերում ։
Ըստ Գևորգ Գրիգորյանի՝ այս նախագիծը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և ընդունվելու դեպքում տնտեսական մեծ ճեղքվածք կարող է առաջացնել երկրում։
«Ծխախոտի դեմ պայքարը պետք է հետաձգել և զբաղվել առողջապահական այլ խնդիրներով, քանի որ այս օրինագիծը պետք է քննարկել մնացած բոլոր շահառուների հետ և հաշվարկել, թե օրենքի ընդունումից հետո, ծխողների քանի տոկոսը կթողնեն ծխելը»- հավելեց Գևորգ Գրիգորյանը։
Ավելի վաղ «Առաջին լրատվականը» անդրադարձել էր հակածխախոտային պայքարի նախագծին և անցկացրել հարցում քաղաքացիների հետ՝ հասկանալու համար, թե նրանք ինչպես են վերաբերվում այս պայքարին։









































