Քամու շարժանիվների աղմուկը տարեց մարդկանց շրջանում անքնություն և սթրես է առաջացնում, որոնք Դանիայում բնակվում են քամու գեներատորների մերձակայքում։ Այդպիսի եզրակացության են հանգել դանիական օնկոլոգիական հանրակցության հետազոտղները։
Նշվում է, որ աղմուկը մյուս տարիքային խմբերի վրա ազդեցություն չունի։ Անքնության և սթրեսի առավել հակված են 65 տարեկանից բարձր քաղաքացիները։
Հետազոտողների տվյալներով՝ տարեց մարդիկ ստիպված են լինում հակադեպրեսանտներ և քնաբեր դեղորայք գործածել՝ աղմուկի բացասական հետևանքները չեզոքացնելու համար։