Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Նոր Զելանդիա կմեկնեն՝ երկրի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որոնք 49 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պաշտոնյաների մեկնելու օրը դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի է ունեցել հրաձգություն, որը երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը ահաբեկչական գործողություն է անվանել: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա:








































