Մեքսիկայի Խալիսկո նահանգում իրավաապահները մարդկային մնացորդներով մոտ 20 պլաստիկե պարկ են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նահանգի դատախազությունը:
«Դատախազության աշխատակիցներին Իկստլաուական դե լես Մեմբիլյոսում՝ կոյուղաջրերի ջրանցքում, հաջողվել է 19 պլաստիկե պարկ գտնել, որոնցում ենթադրաբար մահացած մարդիկ են», – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Նշենք, որ Մեքսիկայի Խալիսկո նահանգը կազմակերպված հանցավորության ակտիվության և մարդկանց անվտանգության առումով արդեն վաղուց է՝ անբարենպաստ է համարվում։