Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Foreign Policy-ի սյունակում անվանել է ենթադրյալ պետությունները, որոնց վրա Ռուսաստանը կարող է հարձակվել՝ գրում է gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ դրանք չեն լինելու նախկին ԽՍՀՄ երկրները, այլ Եվրամիության անդամ այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, Ֆինլանդիան կամ Շվեդիան:
Այդ սցենարի դեպքում Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամներից ոչ մի պատասխան չի ստանա: Այնուամենայնիվ, Սահակաշվիլին չի հավատում, որ «ռուսական տանկերը առանց խոչընդոտների կներթափանցեն Հելսինկի կամ Ստոկհոլմ»: Սակայն, ըստ նրա, հաշվի առնելով այն ռազմավարական ուժերը, որոնք Ռուսաստանը կուտակել է հյուսիսային թևում, դա բավական հավանական է:
Թույլ հարևանի տարածք ներխուժումը, ըստ Սահակաշվիլիի, կբարձրացնի իշխանությունների վարկանիշը՝ բնակչության շրջանում արթնացնելով հավատը «հզոր հայրենիքի» հանդեպ։