Գլոբալ տաքացումն արդեն մոտ ապագայում իր ազդեցությունը կթողնի մթերքների սպառման վրա: Մարդկանց ամենօրյա սննդաբաժնից կարող են անհետանալ կամ չափազանց թանկանալ այնպիսի տարածված մթերքներ, ինչպիսիք են սուրճը, շոկոլադը, ձիթապտղի յուղը, ձուկը և գինին, գրում է «Սեգոդնյան»:
Կլիմայի փոփոխությունը շուտով անպիտան կդարձնի սուրճի հատիկների աճեցման համար օգտագործվող հողային ռեսուրսների 80%-ը: Իսկ Համաշխարհային օվկիանոսի ջրերի տաքացումը բացասաբար կազդի ձկների պոպուլյացիաների վրա, ինչը զգալիորեն կազդի ձկնորսական արդյունաբերության վրա:
Գիտնականները զգուշացնում են, որ արդեն հաջորդ հարյուրամյակում մեր սառնարաններից կարող են անհետանալ սիրելի մթերքները, առանց որոնց դժվար է պատկերացնել առօրյան: