Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Brexit-ի ժամկետի հետաձգման վերաբերյալ օրինագծի փոփոխությունը՝ Լոնդոնի Եվրոպական միությունից դուրս գալու վերաբերյալ կրկնակի հանրաքվեի անցկացման պայմանով, հաղորդում է TASS-ը:
Գործակալության տվյալներով, այս նախաձեռնությանը դեմ է քվեարկել 334 պատգամավոր:
Ինչպես նշվել է, մոտ 85 պատգամավոր կողմ է եղել փոփոխությանը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանացի խորհրդարանականներին նախազգուշացրել էր, որ երկիրը կարող է լքել ԵՄ-ն առանց համաձայնագրի:










































