ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել են Տիգրան Թամրազյանն ու Կարեն Խուդավերդյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:
Մարզպետի տեղակալի պաշտոնակատարների՝ պաշտոնից ազատման որոշումը կայացվել է՝ «ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով»:











































