Փաստաբան Խոսե Լուիս Մեսան հայտնել է, որ Էլ Չապո («Գաճաճ») մականվամբ թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի պաշտպանությունը երկրի նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նետոյի դեմ դատական հայց է ներկայացրել Մեքսիկայի գլխավոր դատախազին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ դա կապված է ընթացակարգային խախտումների հետ, որոնք նախորդել են Էլ Չապոյի՝ ԱՄՆ արտահանձնմանը։
«Գաճաճ Գուսմանը գործադիր իշխանության իրավասության ներքո չի գտնվել, նա գտնվել է շրջանային իշխանությունների և գերագույն դատարանի իրավասության ներքո, բայց նրանք տրորել են գերագույն դատարանը և մի շարք սխալներ թույլ տվել՝ ինչպես Պենյա Նետոյի, այնպես էլ ԱՄՆ-ի կառավարությունում»,-ասել է Մեսան։
Փաստաբանը նշել է, որ Գուսմանը Կալիֆոռնիա կամ Տեխաս պետք է տեղափոխվեր։ Մեսայի կարծիքով՝ նրա՝ Նյու Յորք տեղափոխվելը խախտել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև արտահանձնման համաձայնագիրը։









































