Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման փորձից հետո երեկոյան քաղաքապետարանում սրճարանների ներկայացուցիչների, ավագանու անդամների ու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացվեց քննարկում՝ հարցի լուծում գտնելու համար։
Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ տարածքում բետոնապատումն իրականացվել է ապօրինի, ու պայմանագրերի ժամկետն էլ բոլորինը չէ, որ երկարատև է։ Մնացականյանի խոսքով՝ իրենք դեմ են բոլոր սրճարանների ապամոնտաժմանը, և կարծում են, որ նրանց մի մասը կարող է մնալ այն հատվածում, որ դուրս է շենքի պատնեշից։









































