Հարավաֆրիկյան Ֆրանսխուկե քաղաքի ֆերմայում Փիգկասո մականունով խոզը անհավանական կտավներ է ստեղծում։ Անսովոր «նկարչին» փրկել են սպանդից դեռ խոչկոր եղած ժամանակ և բերել են կենդանիների ապաստան։ Տերերը միանգամից նկատել են Փիգկասոյի կիրքը դեպի գույները և վրձինները։
Մի անգամ խոզը մտցրել է վրձինը ներկամանի մեջ, ինչից հետո պատի վրա հետք է թողել, և պարզ է դարձել, որ ապաստանում «նկարիչ» է հայտնվել։ Փիգկասոն սեղմում է վրձինը ատամներով, հարմար պահում է գլուխը և վառ ու հստակ գծեր է տանում թղթի վրա։ Ներկա պահին խոզը ստեղծում է կտավներ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 4 հազար դոլար։ Նշվում է, որ ողջ շահույթը փոխանցվում է կենդանիների պաշտպանության ֆոնդին։










































