Համացանցում հայտնվել է «Թրինիթի» միջուկային զենքի՝ պատմության մեջ առաջին փորձարկման վերականգնված տեսագրությունը: Տեսահոլովակը հրապարակված է YouTube-ի atomcentral ալիքում: Ժապավենի վրա պատկերված պայթյունը տեղի է ունեցել 1945 թվականին ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգի Ալամոգորդոյի զինափորձարանում:
Պայթյունի հզորությունը համարժեք է եղել մոտավորապես 21 կիլոտոննա տրոտիլի: Փորձարկումները կատարվել են Մանհեթենյան նախագծի շրջանակներում, որի ընթացքում ԱՄՆ-ը երեք ատոմային ռումբ է ստեղծել: «Թրինիթիի» փորձարկումների ժամանակ պայթեցրել են «Փուստիկ» կոչվող արկը, այդ տիպի մյուս երկու ռումբերը՝ «Փոքրիկը» և «Հաստլիկը», նետել են Հիրոսիմայի և Նագասակիի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:











































