Այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը՝ օրենքի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի այդ մաքսային տարածքներում տեղակայված և մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը ձեռք բերված այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի տարածք ներմուծել մինչև 2019թ. մայիսի 1-ը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց բարձրացրեց՝ մեր հանրապետությունում կա՞ այդ մեքենաների տեխնիկական զննություն: Նա ընդգծեց. «Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու եվրասիական մաքսատուրքերը, որոնք 4-4,5 անգամ թանկացնելու են մեքենաները: Մենք կառավարությանն առաջարկում ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում վերաբանակցեն՝ թանկացումներից խուսափելու համար, թե չէ մենք կկորցնենք նվազագույնը 50 մլն դոլար»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































