Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը դրական է գնահատում Արցախում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ գումարելու երևույթը: «Բովանդակության մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսելը, բայց վատ չէ, լավ են արձագանքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ շատ ճկուն մեկնաբանվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, թե խոսքը եռանախագահների կազմը չփոխելու և Թուրքիայի մասնակցության անհնարինության մասին է:
Անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ակնհայտ է, և բոլորն են ընդունում, որ ուռճացված է կառավարման համակարգը Հայաստանում, բայց դա չի վերաբերում միայն նախարարությունների քանակին՝ մինչև գյուղապետարան կարելի է գնալ»:
Նրա խոսքով՝ սակայն, լուրջ, ծավալուն վերլուծություն կարծես չկա. «Նպատակը հասկանալի է, բայց կարծում եմ, որ այստեղ բավարար խոհեմություն և լրջություն չի դրսևորվում: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում անհրաժեշտ է ունենալ գյուղատնտեսության, մշակույթի նախարարություններ: Կամ՝ ո՞րն է Սփյուռքի հանձնակատարը, նա նախարարից բա՞րձր է լինելու: Փոխվարչապետ առանձնացնեիք Սփյուռքի հարցերով. և՛ Սփյուռքն իրեն շոյված կզգար, և՛ նախարարները կձգվեին»:
Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ ցանկացած փոփոխություն բարդություններ է առաջացնում, ինչը նորմալ է. «Սակայն աննորմալ է, երբ այդ բարդությունների լուծումները նախապես չեն մշակվում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:




































