ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ծրագրում է զրոյի հասցնել Թեհրանի նավթի արտահանումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է «իրեն նորմալ երկրի նման պահել»։
Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը։