Իտալիայում դպրոցականները չեն կարողանա ուսումնական հասատատություն հաճախել՝ տեղեկանք չներկայացնելով արված անհրաժեշտ պատվաստումների վերաբերյալ: Ինչպես ճշտում Է BBC-ն, մինչև 6 տարեկան երեխաները կարող են հեռացվել մանկապարտեզից և դպրոցից, եթե տեղեկանք չներկայացնեն պատվաստումների մասին՝ տեղեկացնում է Interfax-ը։
6-16 տարեկան երեխաներին չեն կարող արգելել դպրոց հաճախել, բայց նրանց ծնողներին տուգանք է սպառնում, եթե նրանք հոգ չտանեն պատվաստումների համար: Տուգանքի չափը կկազմի մինչև 500 եվրո: Նոր օրինագիծն ընդունվել է կարմրուկով հիվանդացածների թվի աճի ֆոնին:
Իտալիայի իշխանություններն ընդգծում են, որ փաստաթղթի մշակման սկսվելու պահից պատվաստում ստացած երեխաների թվաքանակն սկսել է աճել:
Իտալացի երեխաները պարտավոր են դպրոց ընդունվելուց առաջ պատվաստումներ ստանալ հիմնական հիվանդությունների դեմ, ներառյալ ջրծաղիկը, կարմրուկը, պոլիոմելիտը, պարոտիտը (խոզուկ) և կարմրախտը։











































