ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում այսօր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխության հարցն է: Հիմնական զեկուցողը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն է:
Հանձնաժողովի անդամներից մեկի տեղեկություններով՝ սահմանին մնացած ներմուծվող մեքենաների մեծամասնությունը հետագայում արտահանվում է ԵԱՏՄ այլ երկրներ, հետո հարցրեց՝ արդյո՞ք նպատակահարմար չէ բյուջեում հավելյալ մուտքերի նպատակով ժամկետը երկարացնել, միևնույն է, մինչև տարվա վերջ օրենքը վերանալու է:









































