ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի յոթ թեկնածուներից կազմված ցանկը. նրանք բոլորն ընդգրկված են ներկայիս կազմում: Կառավարության մարտի 9-ի համապատասխան հրամանագիրը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Մասնավորապես, տնօրենների խորհրդում առաջադրված են Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Տեկսլերը, տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը, Մինէներգոյի տնօրեն Ալեքսանդր Գլադկովը, «Զարուբեժնեֆտի» ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Անատոլի Տիխոնովը:









































