News Georgia-ի փոխանցմամբ՝ հունիսին Թբիլիսիում «ձերբակալվել» է ավելի քան 60 օձ։ Այս մասին հայտարարել է սողունների որսով զբաղվող քաղաքային ծառայությունը։ Նշվում է, որ քաղաքում հայտնաբերված օձերը թունավոր չեն եղել։
Ընդհանուր առմամբ, հունիսին տեղաբնակներից ստացվել է 160 հաղորդագրություն՝ քաղաքի տարբեր հատվածներում օձեր հայտնվելու մասին։
«Ձերբակալված» օձերին նախ փոխադրում են տեղի կենդանաբանական այգի, ապա բաց թողնում քաղաքից դուրս։
Նշվում է, որ Վրաստանում հանդիպող օձերը հիմնականում թունավոր չեն և վտանգ չեն ներկայացնում մարդու համար։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում մայիսից մինչև հոկտեմբերի վերջը գործում է «Կոբրա» անվանմամբ սողունների վերահսկման քաղաքային ծառայությունը։ Օրական նրա օգնությանն է դիմում 7-12 մարդ՝ հայտնելով իրենց տներում օձերի հայտնաբերման մասին, իսկ առավել շոգ օրերին միջին հաշվով դիմում է 15 մարդ։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում բնակվում է սողունների 52 տեսակ, որից 3-ը՝ կրիա, 27-ը՝ մողես, իսկ 23-ը՝ օձ։








































