53-ամյա Սինդի Քրոուֆորդը սոցցանցերում հակատարիքային դիմահարդարման իր ապրանքանիշն է ներկայացնում և նորաձևության ամսագրերի համար բաց ֆոտոսեսիաներում է նկարահանվում։
Այսպիսով, նրա Meaningful Beauty ապրանքանիշի վերջին նորույթը աչքերի տակի վիրակապն է։
Սուպերմոդելը նշում է, որ ինքը օգտագործում է այն հատկապես նկարահանումներից առաջ։ Նա խոստանում է, որ արդյունքը նկատելի կլինի օգտագործումից 15 րոպե անց։ Վիրակապի բաղադրության մեջ մտնում են դդումի մզվածք, հակաօքսիդանտ և հիալուրոնաթթու։ Այն կարելի է ձեռք բերել 52 դոլարով։