Եվրամիության ղեկավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կասկածում է Չինաստանի հետ բանակցությունների մանրամասները եվրոպացի գործընկերներից կանխամտածված կերպով թաքցնելու մեջ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Թրամփը Չինաստանի հետ բանակցություններից հետո փորձում է յուրացնել բոլոր ձեռքբերումները՝ այն «իմ գործարք» անվանելով՝ «ԵՄ-ի հետ մեկ միասնական ճակատում հանդես գալու փոխարեն»։
«Եվրամիությունում նաև ուշադրությամբ հետևում են ԱՄՆ-Չինաստան առևտրային համաձայնագրի քննարկմանը՝ ԱՀԿ-ի կարգը խախտելու տեսանկյունից»,-գրում է պարբերականը։










































