CNN-ի նախագահ Ջեֆ Զաքերը Fox News-ն անվանել է «պետական քարոզչություն» ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի՝ Fox News-ի եթերում հեռուստաբանավեճից հրաժարվելու առթիվ: Այս մասին գրում է The Daily Beast-ը:
CNN-ի ղեկավարը նշել է, որ սկզբունքորեն հեռուստաալիքներին չպետք է հատուկ «իրավունք» տրվի հեռուստատեսային բանավեճերի հեռարձակման համար, լինի դա Fox News-ը, CNN-ը կամ NBC-ն:
«Կարծում եմ, որ հարցը պետք է դրվի այսպես. արդյոք Ֆոքսը պետական վերահսկվող հեռուստաալի՞ք է, թե՞ Սպիտակ տունն է ենթարկվում Ֆոքսին»,- ասում է Զաքերը:
Նա նաև Fox News-ին մեղադրեց ԱՄՆ-ին «մեծ վնաս» հասցնելու մեջ և քննադատեց լրագրողներին՝ այդ ալիքի հետ աշխատելու համար:







































