Tuesday, 21 03 2023
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին

Նոր զարգացումներ «Ալավերդցի Վահագից» խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, արդարադատության գնդապետի կոչում ունեցող Թաթուլ Շուշանյանի, նույն վարչության ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանի ու Արայիկ Ներսիսյանի գործով հերթական դատական նիստը: Մի քանի դատական նիստեր այս գործով տեղի են ունեցել, բայց դատարանը դեռ բուն դատաքննությունը չի սկսել:

Գործի դատական քննության նախապատրաստական փուլում դատարանը բավարարել է Թաթուլ Շուշանյանի նկատմամբ խափանման միջոց՝ կալանավորումն ընտրելու՝ գործով մեղադրող Հայկ Պետրոսյանի և տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունները:

Դատարանը բավարարել է նաև այն ժամանակ կալանքի տակ գտնվող մյուս երկու ամբաստանյալների՝ Արտակ Հովհաննիսյանի և Արայիկ Ներսիսյանի շահերի պաշտպանների միջնորդությունները՝ Արայիկ Ներսիսյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել, նա ազատ է արձակվել, իսկ Արտակ Հովհաննիսյանն ազատ է արձակվել 3 միլիոն դրամ գրավով:

Ներկայումս այս գործով կալանքի տակ է միայն Թաթուլ Շուշանյանը:

Նախկինում իրավապահ բարձր պաշտոն զբաղեցրած Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախկին ՀԿԳ քննիչ Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նախկին ՀԿԳ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագի», ինչպես նաև Վլադիմիր Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև անգործություն դրսևորելու համար «Ալավերդցի Վահագից»՝ Վահագն Աբգարյանից պահանջել ու անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Ըստ մեղադրանքի՝ ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը նույնպես չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, իսկ Արտակ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, նաև խոշոր չափերի՝ 500 դոլար կաշառք է վերցրել:

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ 2017 թվականի հունիսի 13-ին, ժամը 12-ն անց 10 րոպեին Վլադիմիր Դավթյանը Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող ծաղկի խանութից «Մակարով» ատրճանակով կրակել ու սպանել է փողոցում գտնվող Կամո Փիրուզյանին: Վլադիմիր Դավթյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Գործի քննության ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը վարույթն իրականացնող մարմնին գրավոր տեղեկացրել է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ Կամո Փիրուզյանի սպանությունը ոչ թե սպանողի ու սպանվածի անձնական թշնամության արդյունք է, այլ՝ կազմակերպված է եղել «Ալավերդցի Վահագի» կողմից՝ մի շարք այլ անձանց օժանդակությամբ, այսինքն՝ պատվերով սպանություն է:

Ըստ մեղադրանքի՝ հիշյալ գործի քննության ընթացքում էլ ներկա քրեական գործով ամբաստանյալներ Թաթուլ Շուշանյանը, ով անձնական հանդիպումներ ու զրույցներ է ունեցել «Ալավերդցի Վահագի» հետ, ինչպես նաև նրա անմիջական ենթականեր՝ տվյալ վարչության ՀԿԳ քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը, անձնական շահագրգռվածություններ ունենալով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Դատական այս նիստին Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպաններից՝ փաստաբան Հովսեփ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց Թաթուլ Շուշանյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, որպես խափանման միջոց՝ անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ:

Հ. Սարգսյանը նշեց, որ Շուշանյանի նկատմամբ կալանավորումը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ անհրաժեշտություն չի եղել:

Նույն դատարանը նախկինում արդեն մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ Շուշանյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, կալանքի հետ չկապված այլ խափանման միջոց ընտրելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ:

Դատական այս նիստին պաշտպան Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ՝ ԲՀԿ խմբակցության 6 պատգամավորների՝ Գևորգ Պետրոսյանի, Սերգեյ Բագրատյանի, Արայիկ Աղաբաբյանի, Արտյոմ Ծառուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի և Արթուր Դալլաքյանի կողմից տրված անձնական երաշխավորությունները, որոնց կցված էին յուրաքանչյուրի անունով արդեն իսկ 500 հազարական դրամ մուծված լինելու վերաբերյալ փաստաթղթեր:

Պաշտպան Հ. Սարգսյանը նշեց, որ Թաթուլ Շուշանյանի խնամքին են անչափահաս երեխաներ, նա մշտական բնակության վայր ունի, աշխատանքի ընթացքում արժանացել է պարգևատրումների՝ անբասիր ծառայության համար:

Հովսեփ Սարգսյանը վկայակոչեց ներկայումս առաջին ատյանի դատարանում քննվող՝ Գեղարքունիքի մարզի դատավորների ու դատախազների գործը, որով նախկին երկու դատավորն ու դատախազը կալանքից ազատ են արձակվել: Հիշատակվեց նաև ներկայումս վերաքննիչի վարույթում գտնվող՝ նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործը, որով վերաքննիչ դատարանը Իշխան Բարսեղյանին կալանքից ազատել է:

Նախագահող դատավորը նկատեց՝ հուսով եմ, որ դատարանի վրա ազդեցություն գործելու միտում չունեք:

Հովսեփ Սարգսյանը պատասխանեց՝ ամենևին…

Այնուհետև Հովսեփ Սարգսյանը հրապարակեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի գրած ու ստորագրած անձնական երաշխավորությունը, որում ասվում էր, թե անձամբ ճանաչում է Թաթուլ Շուշանյանին ու նրա ընտանիքին, Թաթուլ Շուշանյանը տևական ժամանակ գտնվում է կալանքի տակ: Պատգամավորը դատարանին առաջարկում էր հաշվի առնել նաև Շուշանյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակը՝ Շուշանյանի՝ կալանքի տակ գտնվելու պայմաններում:

Պատգամավոր Բագրատյանը գրել է. «Երաշխավորում եմ գործի ողջ քննության ընթացքում Թաթուլ Շուշանյանի պատշաճ վարքագիծը…»: Պատգամավորը նշել է նաև, որ ծանոթ է Շուշանյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությանը, ինչպես նաև անձնական երաշխավորություն տվողի պարտականություններին:

Մյուս հինգ պատգամավորների գրած անձնական երաշխավորությունները նույն բովանդակությունն ունեին, համարվեցին հրապարակված:

Պաշտպան Հովսեփ Սարգսյանը նշեց, որ անձնական երաշխավորությունը ավելի բարձր երաշխիք է, քան գրավը և միջնորդեց Թաթուլ Շուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը:

Նախագահող դատավորը նայեց դատարանի դահլիճում գտնվողներին, հարցրեց՝ անձնական երաշխավորություն տված բոլո՞ր պատգամավորներն են ներկա: «Ես միայն Գևորգ Պետրոսյանին եմ ճանաչում՝ որպես իմ դասախոսի»,- անկեղծորեն ասաց նախագահողը:

Դատարանի դահլիճում ներկա էին անձնական երաշխավորություն տված վեց պատգամավորներից երեքը՝ Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը և Արայիկ Աղաբաբյանը: Նախագահողը նայեց նույն շարքում նստած ևս մի տղամարդու ու հարցրեց. «Դուք է՞լ եք պատգամավոր»: Պարզվեց՝ նախկին պատգամավոր է՝ նույնպես ԲՀԿ խմբակցությունից՝ Վանիկ Ասատրյանը:

Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով նախագահողի՝ քիչ առաջ հնչեցրած հետևյալ մտքին՝ «Հուսով եմ, որ դատարանի վրա ազդեցություն գործելու միտում չունեք», առարկեց. «Յուրաքանչյուրս եկել ենք մեր չափով դատարանի կարծիքի վրա ներգործելու համար՝ օրենքի սահմաններում և օրենքով չարգելված ճանապարհներով…»:

Այնուհետև Հայկ Ալումյանը նույնպես վկայակոչեց Գեղարքունիքի մարզի դատավոր-դատախազների գործով ամբաստանյալների՝ կալանքից ազատ արձակված լինելու հանգամանքին ու հորդորեց, որ դատարանը հաշվի առնի նաև դատական պրակտիկան:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը առարկեց Հայկ Ալումյանի ասածի դեմ՝ նշելով, որ դատական պրակտիկան հաշվի է առնվում ոչ թե առաջադրված հոդվածների թվարկումով, այլ՝ նկատի ունենալով յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքները:

Մեղադրողը նշեց՝ նկատի ունենալով, որ ներկայացվել է կարևոր ու ծավալուն միջնորդություն, հարկ է մանրամասն ծանոթանալ վկայակոչված գործերի փաստական հանգամանքներին, ժամանակ է անհրաժեշտ միջնորդությունն ուսումնասիրելու և դիրքորոշում հայտնելու համար:

Ժամանակ խնդրեց նաև տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, նկատելով, որ նախագահողը պատրաստվում է նիստը հետաձգել, հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե մեղադրողը չնշեց՝ ինչքան ժամանակ է խնդրում, միգուցե՝ 20-25 րոպե՞: Հ. Ալումյանն ասաց. «Նկատեցի՝ կարծես դատարանը հուշեց մեղադրողին՝ «ձեզ ժամանակ պետք չի՞» հարցադրումը կատարելով»: Պաշտպանն ասաց, թե ոչ մի ուրիշ պայմաններում «էս կարգի պարզունակ միջնորդությանը» ծանոթանալու համար կողմերը ժամանակ չէին խնդրի. «Ես նկատեցի դատարանի ակնարկը կողմին…

Խնդրում եմ՝ հնարավորինս կարճ ժամկետ տրամադրել»:

Նախագահողը նախ ասաց, որ դատարանը կողմին չի հուշել, դա պաշտպանի սուբյեկտիվ կարծիքն է, բացի այդ՝ դատարանը հնարավորություն էլ չունի 20-25 րոպեով նիստը ընդմիջելու՝ նախ՝ արդեն նշանակված նիստ կա, բացի այդ՝ Կենտրոնի դատարանը հերթապահ է, ու դատարանի քննությանն է սպասում անհետաձգելի միջնորդություն:

Մեղադրող Հայկ Պետրոսյանը նկատեց. «Հայկ Ալումյանի կասկածները փարատելու համար ասեմ, որ դատարանի կողմից հուշում չի եղել, 20-25 րոպեն բավարար չէ տվյալ միջնորդությունն ուսումնասիրելու համար, քանի որ վկայակոչվել են քրեական գործեր, որոնց փաստական հանգամանքները պետք է նայեմ: Ձեր նկատառումներն իրականությանը չեն համապատասխանում: Ես միջնորդել եմ հետաձգել դատական նիստը, ոչ թե ընդմիջել»:

Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովսեփ Սարգսյանն առաջարկեց, որ դատական այս նիստին ներկայացած պատգամավորները հաջորդ նիստին այլևս չներկայանան:

Նախագահող դատավորն առարկեց՝ նշելով, որ անձնական երաշխավորություն տված պատգամավորների ներկայությունը պարտադիր է, միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը պետք է կատարի օրենքով սահմանված գործողություններ՝ անձնական երաշխավորություն տված պատգամավորները պետք է նախազգուշացվեն, նրանցից պետք է ստորագրություն վերցվի…

Այս դատական նիստերին հատուկ լարվածության մթնոլորտը խտացավ, երբ ելույթ ունեցավ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա ասաց, թե համբերատար լսում էր և ուզում էր հասկանալ՝ ինչ է կատարվում: Դատական նիստը, ըստ Լ. Սահակյանի՝ «էսպես, թե էնպես»՝ պետք է հետաձգվեր, քանի որ անձնական երաշխավորություն տված վեց պատգամավորներից երեքը դատարան չեն ներկայացել: Լուսինե Սահակյանն առարկեց նախագահողի ասածի դեմ, թե միջնորդությունը բավարարվելու դեպքում է դատարանը նախազգուշացնելու անձնական երաշխավորություն տվողներին: Ըստ փաստաբանի՝ դատարանը դա պետք է մինչև խորհրդակցական սենյակ հեռանալը պարզաբանի. «Մի հատ հլը գործը բացատրվի, մարդիկ պատրա՞ստ են էսպիսի գործով ստանձնել անձնական երաշխավորությունը»:

Անդրադառնալով Թաթուլ Շուշանյանին անձնական երաշխավորություն տված վեց պատգամավորներին, փաստաբանն ասաց, որ անձնական երաշխավորություն պետք է տան վստահություն վայելող անձինք, մինչդեռ ինքը դատարանի դահլիճում ներկա երեք պատգամավորներից միայն մեկին ճանաչեց: Փաստաբանը անդրադարձավ նաև անձնական երաշխավորություններին կցված անդորրագրերին՝ 500 հազարական դրամները յուրաքանչյուր երաշխավորի անունով արդեն մուծված լինելու վերաբերյալ. «Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ արդեն գիտեին՝ միջնորդությունը բավարարվելու է, գումարները վճարած եկել են…»:

Փաստաբանի խոսքը վիրավորական համարելով՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղից դիմեց նախագահողին. «Կարծիք կարելի՞ է հայտնել»:

Նախագահողն իր դասախոսին թույլ չտվեց կարծիք հայտնել՝ ասելով, թե կարծիք կարող են հայտնել միայն դատավարության մասնակիցները:

Փաստաբան Հայկ Ալումյանը դիմեց դատարանին. «Ես զգուշացնում եմ՝ պատրաստ եղեք շահարկումների՝ հակառակորդ կողմից… Մարդիկ ժամանակ տնտեսելու համար են նախապես վճարել, միջնորդությունը չբավարարվելու դեպքում իրենց գումարները հետ կստանան: Այս ամենն արվում է դատարանի վրա ճնշում գործադրելու նպատակով…»:

Դատարանը նորից կոչ արեց դատավարության բոլոր կողմերին՝ զերծ մնալ դատարանի վրա ճնշում գործադրելուց: Նշանակվեց հաջորդ դատական նիստի օրը, երբ մեղադրանքի և տուժող կողմերը իրենց դիրքորոշումը կհայտնեն ներկայացված միջնորդության վերաբերյալ՝ մարտի 14:

Նիստի ավարտից հետո էլ լարվածությունը չթուլացավ:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը մոտեցավ դահլիճում նստած մի տղամարդու, որը հավանաբար նիստի ընթացքում փաստաբանին ուղղված հայացքներով ու պահվածքով զայրացրել էր նրան: Փաստաբանը հարցրեց. «Դուք ո՞վ եք»:

Տղամարդը պատասխանեց, թե Թաթուլ Շուշանյանի եղբայրն է:

Փաստաբանն ասաց. «Ցինիկ ձեր ժպիտը ու իմ նկատմամբ արտահայտությունները…»:

Տղամարդը հակադարձեց. «Ցինիկը դու ես, քեզ կարգի հրավիրի, չափալախեմ…»:

Փաստաբանը զայրացավ. «Ի՞նչ ասեց, չափալախե՞մ, անուն-ազգանուն ասա…»:

Միջադեպը դատարանի դահլիճում այլ զարգացումներ չունեցավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում