Սաուդյան Արաբիայի մի խումբ կին ակտիվիստներ դիմել են ավոտմոբիլային խոշոր ընկերություններին՝ խնդրելով նրանց դադարեցնել մեքենաների վաճառքն իրենց երկրում այնքան ժամանակով, քանի դեռ կանանց մեքենա վարելու իրավունք չի տրվել: Այս մասին հաղորդում է Detroit News-ը:
Ճապոնական Subaru-ն որոշել է աջակցել սաուդցի կանանց`իրենց իրավունքները պաշտպանելու հարցում: Սակայն ինչպես նշում է ամերիկյան աղբյուրը, Subaru-ն իրեն կարող է նման «շռայլություն» թույլ տալ, քանի որ նրա վաճառքն այս տարի չի գերազանցում 200-300 մեքենան: Սակայն ամերիկյան General Motors-ը նման քայլի չի կարողացել դիմել. «Ամեն երկրում, այդ թվում` Սաուդյան Արաբիայում, մենք վաստակել ենք մեր հաճախորդների վստահությունը՝ հարգելով տեղի շուկայի օրենքներն ու ավանդույթները, այլ ոչ թե նրա ներքին գործերին միջամտելով»,- ասել է GM-ի ներկայացուցիչը:
Երեկ հայտնի է դարձել, որ աշխարհի միակ երկրում, որտեղ ընդհանրապես կանանց արգելված է մեքենա վարել, երեկ ձերբակալվել է 5 կին, որոնք ակտիվ պայքարում են իրենց այդ իրավունքը սահմանելու համար:








































