Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը հասել է նոր պատմական նվազագույնի և կազմել 32 տոկոս: Դա են վկայում «Հանրային կարծիքի համառուսաստանյան հետազոտությունների կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքները՝ գրում է unian.net ը։
Այս ցուցանիշը արձանագրվել է փետրվարի 20-ին Դաշնային ժողովի առջև նախագահի ելույթից հետո:
Կրեմլը նախատեսում էր կանխել Պուտինի վարկանիշի անկումը պատգամավորներին ուղղված դրական ուղերձով՝ գրում է թերթը: Նախագահի ելույթից առաջ «Դոժդ» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Կրեմլը փորձում է դրական թեմաներ գտնել Պուտինի ուղերձի համար: Դա տեղի է ունեցել իշխանությունների ցածր վարկանիշային ֆոնին՝ գրում է թերթը: «Մարդիկ հոգնել են հրթիռներից»՝ աղբյուրներից մեկի մեջբերումն է արել ալիքը:









































