Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Երբ կինը շրջապատված է սիրով, նա արարում է, և այդ արարումից աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, երջանիկ է դառնում. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որով շնորհավորել է կանանց ու աղջիկներին մարտի 8-ի կապակցությամբ: Նա միևնույն ժամանակ բարձրաձայնել է ամբողջ աշխարհում կանանց հանդեպ դեռևս շարունակվող խտրական վերաբերմունքի ու բռնության երևույթների հարցը:

«Մարտի 8-ին ամբողջ աշխարհը նշում է Կանանց միջազգային տոնը, գեղեցիկ, հուզառատ խոսքերով շնորհավորում նրանց․․․ Սակայն արդյո՞ք միայն այսօր նրանց շնորհավորելը, մեկ ակնթարթ ժպիտ պարգևելը բավական է նրանց սրտերը ուրախությամբ ողողելու, նրանց հոգսը թեթևացնելու համար։

Իհարկե, ոչ, ամբողջ աշխարհում ամեն օր, ամեն վայրկյան ոտնահարվում, խտրականությամբ սահմանափակվում են կնոջ իրավունքները․․․

Եվ մեր՝ երկրագնդում ՈՒԺԵՂ կոչված կեսի պարտքն է պաշտպանել ու երջանկացել մեզ կյանք պարգևող մայրերին, մեր կանանց, քույրերին և դստրերին։

-Սիրելի՛ մայրեր, գեղեցի՛կ կանայք, հոգատա՛ր քույրեր

Արցախյան ազատամարտում հերոսացած կի՛ն մարտիկներ

Հայո՛ց մայրեր, որոնց որդիները իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքում ամենաթանկ, ամենավառ հիշողությունները ձեր անունն ունեն:

Ձեզանից ծնվում, ձեզանով սնվում է մարդկությունը՝ ազգային և համամարդկային արժեքների, ապրեցնող ու վեհ գաղափարների առաջին սերմերը վերցնելով իր գիտակցության մեջ:

Ձեր գեղեցիկ և իմաստուն ներկայությունը պայքարելու, նոր հաղթանակներ կերտելու թևեր է տալիս:

Սիրո, նվիրումի անսպառ էներգիան, որ ճառագում է ձեզանից, աներևույթ փարվում և մշտապես, ուր էլ լինենք, մեզ ուղեկցում է…

Սրտանց մաղթում եմ, որ ձեզ շրջապատող և հարազատ մարդիկ միայն սիրով ու բարությամբ հատուցեն այն անթիվ բարիքների համար, որ ստացել են ձեզանից, հասկանան և պաշտպանեն ձեզ։

Երբ կինը շրջապատված է սիրով, նա արարում է, և այդ արարումից աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, երջանիկ է դառնում։

Ձեզ ստեղծագործ, խաղաղ արարումի և նորանոր հաղթանակների բերկրանք եմ մաղթում․․․»,- գրել է Սեյրան Օհանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում