Կանանց միջազգային օրվա գիշերը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մի քանի հարյուր կին քաղաքի կենտրոնական Պուերտա դել Սոլ հրապարակ է դուրս եկել՝ բարձր հարվածելով կաթսաներին ու տապականերին, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ հանհարավաքի մասնակիցներից շատերը հագել են ծիրանագույն զգեստներ կամ ծիրանագույն պայուսակներ են կրել։ Գործակալությունում հստակեցրել են, որ տվյալ գույնը կանանց իրավունքների միջազգային պայքարի խորհրդանիշն է։ Նշվում է նաև, որ շատ մասնակիցներ «Քու՛յր, ես հավատում եմ քեզ» գրությամբ պաստառներ են պահել ձեռքերում։
«Կարևոր է հիշեցնել մեր իրավունքների մասին, հատկապես՝ այս օրը, քանի որ մեր հանրությունում դեռ շատ են բացթողումներն ու խնդիրները, որոնց հետ բախվում են կանայք և որոնք անհրաժետ է հաղթահարել։ Մենք ապրում ենք հայրիշխանական հասարակությունում»,-ասել է հանրահավաքի 21-ամյա մասնակից Աբրիլ Վիլտրալոլը։