Եղիզաբեթ 2-րդը առաջին անգամ հրապարակում է կատարել ինսթագրամում․ այն հրապարակվել է թագավորական ընտանիքի պաշտոնական էջում։
Թագուհին սոցցանցում հրապարակել է իր նախապապ արքայազն Ալբերտին Չարլզ Բեբիջի կողմից ուղարկված նամակը, ով կանգնած է աշխարհում առաջին համակարգչի ստեղծման ակունքներում։ Եղիզաբեթ 2-րդը մանրամասնել է, որ տեսել է այդ փաստաթուղթը Թագավորական գրապահոցում։
Հրապարակման վերջում նա նշել է, որ տեղին է համարել սոցցանցում այդ լուսանկարի հրապարակումը և դրա կիսումը լսարանի հետ։










































