Շրի Լանկայում դահիճ են փնտրում պետական աշխատանքի համար։ Թափուր աշխատատեղի համար արդեն դիմել է 102 մարդ։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Նշվում է, որ նախորդ դահիճը տեսնելով կախաղանը միանգամից ազատվել է աշխատանքից, իսկ երկրորդ դահիճը ընդհանրապես դուրս չի եկել աշխատանքի։
Շրի Լանկայի ներկայիս նախագահ Մայթրիպալա Սիրիսենան հայտարարել է թմրաբիզնեսով զբաղվողների համար կախաղանի միջոցով մահապատժի վերականգնման մասին։ Արդյունքում կառավարությունը մրցույթ է հայտարարել դահիճի աշխատանքի ընդունելու համար։
Պահանջների մեջ նշվում է, որ «կախաղանը ղեկավարողը պետք է բարձր բարոյական արժեքներով օժտված մարդ լինի և ունենո ոգու հզոր ուժ»։ Մասնավորեցվում է, որ օտարազգիները չեն կարող դիմել աշխատանքի համար։




































