Մայքլ Ջեքսոնի մասին պատմող «Լքելով Նևերլենդը» ֆիլմի ռեժիսոր Դեն Ռիդը կնկարահանի ֆիլմի շարունակությունը երգչի այլ զոհերի հայտարարությունների դեպքում։ Այդ մասին գրում է Mirror-ը։
Նախօրեին Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է «Լքելով Նևերլենդը» ֆիլմը, որը ապշեցրել է դիտորդներին Մայքլ Ջեքսոնի կողմից սեռական բռնության ենթարկված երեխաների մասին հայտարարություններով։ Հանգուցյալ երգչի դեմ մեղադրանքները ներկայացվել են Ջեյմս Սեյֆչակի և Ուեյդ Ռոբսոնի կողմից։

Ռիդը ելույթ է ունեցել ֆիլմի ցուցադրությունից հետո և հայտարարել, որ կցանկանար նկարահանել շարունակությունը, եթե Ջեքսոնի մյուս ենթադրվող զոհեր Ջորդան Չանդլերը և Գևին Արվիզոն համաձայնեն ելույթ ունենալ։
«Հետաքրքիր է նայել Ջորդանի և Չենդլերի գործին և քրեական ընթացքին։ Նրան միլիոնավոր դոլարներ են տվել, որպեսզի նա լռի։ Դրանք երկու ֆիլմեր են, որոնք ես կցանկանայի նկարահանել։ Բայց Գևինը և Ջորդանը պետք է քայլ անեն»,- նշել է Ռիդը։










































