ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 7-ին կառավարության նիստում ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նշված նախագծի հիմնավորման մեջ ասված է՝ 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում: Նշված հանձնաժողովը մինչ օրս չի կազմավորվել: 2018 թվականին մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայությունների մասին» օրենքի նախագիծը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման կարգավորումներն ամբողջությամբ պայմանավորել էր հանձնաժողովի կազմավորմամբ, սահմանվել էր նաև, որ հայտարարագրմանն առնչվող գրեթե բոլոր կարգավորումները 2019 թ. հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնեին:










































