Այսօր իրական օրակարգերի քննարկման խիստ անհրաժեշտություն կա, սակայն շատ հաճախ տեղի ենք տալիս կեղծ օրակարգերին: Ինչպես է ձևավորվում ֆեյքային օրակարգը, և ինչ խնդիրներ է այն լուծում՝ հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: Մեր զրուցակցի խոսքում՝ ֆեյքային օրակարգի հետևում պետք է տեսնել, թե ովքեր են դրա շահառուները:
«Այսօրվա ֆեյքային օրակարգի պատճառները, ավելի շուտ՝ աղբյուրները, տարբեր են: Մի կողմից՝ դա իշխանությունն է, որը փորձում է ավելի ոչ կարևոր գաղափարներով լցնել օրակարգը՝ գուցե շեղելու համար այն թեմաներից, որոնք այդ պահին ձեռնտու չեն: Մյուս կողմից՝ կա ընդդիմություն, ընդ որում՝ հայաստանյան իրականության մեջ կան ընդդիմության տարբեր շերտեր, որոնք փորձում են գործող իշխանության ամենաչնչին բացթողումները գերուռճացնել, ֆեյքային ինչ-որ երանգներ տալ»,- նշեց քաղտեխնոլոգը:
Վիգեն Հակոբյանը նշեց, որ կա նաև մի շերտ, որը հենց իշխանության ներսում է, որովհետև այնտեղ էլ կա մեծ մրցակցություն. դա երևում է նաև տարբեր քրեական գործերում: «Այսինքն՝ կան տարբեր շահագրգիռ շրջանակներ՝ տարբեր նպատակներից ելնելով, ինչու չէ՝ կան նաև աշխարհաքաղաքական որոշ ուժային կենտրոնի ներկայացուցիչներ, որոնք էլ իրենց շահերն ունեն»,- նկատեց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































