Փետրվարի 6-ին «Կեղծ լուրերից մինչև ատելության խոսք․ անվերահսկելի մեդիատարա՞ծք, թե՞ վերահսկվող քարոզչություն» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ մեդիադաշտում տարածվող կեղծ լուրերին՝ նշելով, որ դրանք լրատվամիջոցներում շատ հաճախ տարբեր դրսևորումներ են ունենում։ «Կեղծ լուրերը հաճախ զուգորդվում են փաստերի հետ, հաճախ փաստերն են ակնհայտ կեղծ կերպով ներկայացվում: Այսինքն՝ կեղծ լուրերի դրսևորումները շատ տարբեր են լինում և հաճախ հնարավոր չի լինում այդ բոլոր դրսևորումները ստուգել»,- նկատեց Իոաննիսյանը։









































