Անգլիայի Վուսթերից 5-ամյա Օսկար Սաքսելբի Լիի մոտ բժիշկները ախտորոշեցին սուր լիմֆոբլաստիկ լեյկեմիա, և 3 ամիս տվեցին համապատասխան դոնոր գտնելու համար՝ գրում է Daily Mail-ը։
Իր այդ փոքրիկ տարիքում Օսկարը արդեն արյան 20 փոխներարկում է ընդունել և քիմիաթերապիա։ Այժմ երեխային շտապ դոնոր է հարկավոր ագրեսիվ բուժման ընթացքում մահացած բջիջները համալրելու համար։ Բժիշկները ասում են, որ որքան շատ նման են բջիջները, այնքան ավելի մեծ է փոխպատվաստմանը դիմանալու հնարավորությունը, բայց դոնորի որոնումը շուտով կնմանվի վիճակախաղի։

Երեխային օգնելու համար կամավորները հանգստյան օրերին Օսկարի դպրոցում կենսաբանական նյութի հավաք են կազմակերպել։ Բարեգործական ակցիային որոշել է մասնակցել 4855 մարդ, որոնք ստիպված են եղել փողոցում ժամերով հերթ կանգնել անձրևի տակ։









































