Ես պարտական եմ Գրետային՝ Վազգենին ճիշտ դաստիարակելու համար: Այս մասին Մարտի 5-ին սպարապետ Վազգնե Սարգսյանի ծննդյան օրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց սպարապետի հայրը՝ Զավեն Սարգսյանը:
«Հպարտանում եմ, որ այդպիսի զավակներ ունեմ, ովքեր ունեն հայրենասիրական մղումներ: Վազգենը իր ասածի տերն էր, դրա համար նրա հետևից գնացին ու մենք հաղթեցինք պատերազմում: Ուզում էր երկիրը ոտքի կանգներ, փոխվեր: Նրան հավատալով մարդիկ միացան և այդ հաղթանակը ձեռք բերվեց»:











































