«Ալաշկերտը» վերջին ձեռքբերումը կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել Ֆրանսիան ներկայացնող կոտդիվուարցի կիսապաշտպան Ջոել Դամահուի հետ:
Փորձառու ֆուտբոլիստը Մենխենգլադբախի «Բորուսիայի» սան է, երկու մրցաշրջան է անցկացրել գերմանական ակումբի երկրորդ թիմում:
Այնուհետև Դամահուն խաղացել է Իսրայելի «Բնեի Սահնին» և «Մաքաբի» (Հայֆա) թիմերում, հունգարական «Դեբրեցենում», ֆրանսիական «Տուրում», Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսում» և «Նեա Սալամինայում», հունական «Տրիկալայում», Քուվեյթի «Ալ Արաբիում»:
«Ալաշկերտի» նորեկի նախորդ ակումբը Իսրայելի «Հապոել Ակրե»-ն էր, որի կազմում նա 17 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում:









































