Հայաստանում հեղափոխությունից հետո շատ է խոսվում այն մասին, որ Եվրամիության հետ կա հսկայական չիրացված օրակարգ։ Այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է։ Այս համատեքստում ի՞նչ օրակարգի մասին կարող է լինել խոսքը ու վարչապետի այցից ի՞նչ առարկայական ակնկալիքներ կարող ենք ունենալ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Անուշ Սեդրակյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ Եվրամիությունն ունի իր հստակ ծրագրերը, որոնք այնքան հստակ են, որ այցի տրամաբանությունը որևէ բան չի կարող փոխել այդ տեսլականում։ Մենք բոլորս հասկանում ենք, որ մեր եվրոպական իղձերը իրացված չեն՝ կիսատ-պռատ են, և վարչապետի վերջին այցն էլ մտորումների տեղիք տվեց, որովհետև վարչապետն իր ելույթում նշեց՝ Եվրոպայի հետ համագործակցությունը, բնավ, չի կարող դավադրություն լինել Ռուսաստանի դեմ, ինչպես նաև հակառակը։ Նախ ասեմ՝ եթե անգամ այդ սահմանագծերը կան, դրա մասին պետք չէ բարձրաձայն խոսել։ Ես, որպես մասնագետ, արդեն երկրորդ անգամն եմ ֆիքսում, որ Նիկոլ Փաշինյանը հստակ մեսիջներ է ուղղում դեպի Ռուսաստան»։
«Մենք գիտենք, որ կա Եվրոպա-Ռուսաստան որոշակի համագործակցության ալիք, որը հիմնականում տրանզիտ վառելիքի ուղղորդումն է։ Դրանով Եվրոպան Ռուսաստանին դիտարկում է ոչ թե գործընկեր, այլ կթու կով, որտեղից նա կարող է վերցնել այն առավելագույնը, ինչ կարող է»,- հավելեց Անուշ Սեդրակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











































