Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը:
Հաղորդումը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստման միջոցառումներն իրականացրել է սեղմ ժամկետում։
Մուկուչյանի խոսքով՝ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին որևէ դիմում չեն ստացել հանձնաժողովները. «Այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում ևս առկա չի եղել որևէ հրապարակում կամ հիշատակում»:
ԿԸՀ նախագահն ընդգծեց. «Առաջին անգամ ընտրության արդյունքները ոչ արտադատական, ոչ դատական կարգով որևէ կողմից չեն վիճարկվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































