«Պայքարում եմ, որ մեր ազատամարտիկների իրավունքները վերականգնվեն»,-այսօր Եռաբլուրում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Վարդենիկ ազատամարտի վետերանների» ՀԿ-ի նախագահ Գևորգ Ազիզյանը։ Նա նշեց, որ այսօր ազատամարտիկները բժշկական ծառայություններից չեն կարողանում օգտվել ինչպես հարկն է։ Իր օրինակով նշեց, որ առավոտից տարբեր բժշկական կենտրոնում փորձում է բժշկի տված ուղեգրով անվճար ծառայությունից օգտվել, սակայն ապարդյուն։
«Եթե ես այսօր պառկած եմ հիվանդանոցում, և գլուխս նկարելու հերթը հասնելու է երկու ամիս հետո, իսկ ինձ երկու շաբաթից դուրս են գրում, ինչ իմաստ ունի։ Ցավում եմ՝ ժողովուրդ ջան, ոչինչի չենք հասել մենք այսօր»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր իշխանություններն այս մասին պետք է մտածեն։











































