Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ նախագիծը հնարավորություն կտա համապատասխան վճար կատարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ Հայաստան:
Նրա խոսքով՝ թեև նախագիծը ժամանակավոր լուծում է, սակայն «ավելի կամրապնդի Հայաստան-Սփյուռք կապը և կնպաստի հայրենադարձությանը»:
Նա նշեց, որ այժմ կան 10 հազարից ավելի հետախուզման մեջ գտնվող հայեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու փաստով:
Մանրամասները՝ տեսանյութում:







































