HBO հեռուստաալիքով մարտի 4-ի երեկոյան տեղի է ունեցել Leaving Neverland («Հեռանալով «Նևեռլենդից») վավերագրական ֆիլմի երկրորդ՝ եզրափակիչ մասի պրեմիերան, որը պատմում է Մայքլ Ջեքսոնի նկատմամբ մանկապղծության նոր մեղադրանքների մասին: Կինոնկարի առաջին մասը լայն հանդիսատեսին ցուցադրվել էր մարտի 3-ի երեկոյան:
Վավերագրական ֆիլմը ներկայացնում է երկու երիտասարդների՝ Ուեյդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչաքի պատմությունը, որոնք, իրենց խոսքով, համապատասխանաբար 7 և 11 տարեկանում երաժիշտի կողմից քանցիս սեռական ոտնձգությունների են ենթարկվել նրա Neverland ռանչոյում:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Մայքլ Ջեքսոնի ընտանիքն ավելի վաղ 100 մլն դոլարի հայց է ներկայացրել HBO հեռուստաալիքին՝ «Հեռանալով Նևեռլենդից» վավերագրական ֆիլմը ցուցադրելու նրա որոշման կապակցությամբ: Հայցը ուղարկվել է Լոս Անջելեսի օկրուգի (Կալիֆոռնիայի նահանգ) Գերագույն դատարանի քննությանը: Դրանում հայցորդները HBO-ին մեղադրում են պարտավորագրի պայմանները խախտելու մտադրության մեջ, որը հեռուստաալիքի հետ կնքվել էր 1992 թվականին և նրան պարտավորեցրել՝ չարատավորել 2009 թվականին իր մահկանացուն կնքած երգչի անունն ու արժանապատվությունը: Ընտանիքը հիշեցրել է, որ համանման մեղադրանքները, որոնք առաջադրվել էին ավելի քան տասը տարի առաջ, մանրակրկիտ հետաքննվել են, և երգիչն անմեղ է ճանաչվել:
Հաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր եւ պարող Մայքլ Ջեքսոնը Grammy 13 մրցանակի դափնեկիր Է: Նա նաեւ արժանացել Է Grammy-ի երաժիշտ-լեգենդ (1993 թ.) եւ ակնառու ձեռքբերումների համար (2010, հետմահու) պատվավոր մրցանակներին:
Աշխարհում վաճառվել Է նրա ձայնագրությունների ավելի քան 1 մլրդ օրինակ: Forbes հանդեսի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորում Է հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ մահվանից հետո շարունակում Է եկամուտներ բերել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































