Իսլանդացի մարզիկ և դերասան Հաֆթոր Բյերնսոնը, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Գրիգոր «Լեռ» Քլիգանին, 474 կգ է բարձրացրել և հաստատել աշխարհի ամենաուժեղ մարդու կոչումը։ Այս մասին հաղորդում է ABCNews-ը։
30-ամյա մարզիկն առաջին տեղն է զբաղեցրել Arnold Strongman Classic մրցույթում, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քոլումբուս քաղաքում։ Կալիֆոռնիայի նախկին նահանագապետ և դերասան Արնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է նրան նոր ռեկորդի կապակցությամբ և հանձնել մրցանակը՝ 72 հազար դոլար։
Instagram-ի իր էջում մարզիկը երախտագիտություն է հայտնել բոլոր իրեն սատարողներին և տխրել, որ իրեն չի հաջողվել կես տոննայից ավելի բարձրացնել։
https://www.instagram.com/p/Bue8irwgoFJ/?utm_source=ig_embed








































