Saturday, 04 07 2026
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Քոչարյանի առաջարկը. Պապ թագավորի փոխարեն

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ աշնանը մոտ արդիական կդառնա նոր իշխանության լեգիտիմության հարցը: Ի՞նչ է դա նշանակում, երկրորդ նախագահը չի մանրամասնել, թե հատկապես ինչպես է արտահայտվելու այդ հարցը, եթե դառնա արդիական: Այն, որ աշնանը նոր իշխանության վարկանիշը ամենևին չի լինի այնքան բարձր, որքան դեկտեմբերին խորհրդարանի ընտրության արդյունքում, անկասկած է: Ընդ որում, այստեղ ամենևին մեծ խելք պետք չէ՝ պատկերացնելու համար, որ Հայաստանի պես քսանհինգամյա ահռելի ծանր և արատավոր ժառանգությամբ երկրում հնարավոր չէ իշխանության կարգավիճակում երկար ժամանակ մնալ 70-80 տոկոս վարկանիշով: Բայց մի բան է վարկանիշի նվազումը՝ բնական, սպասելի, օրինաչափ, օբյեկտիվ, և ինչ-որ տեղ նույնիսկ բնականոն զարգացումների տեսանկյունից անհրաժեշտ նվազումը, մեկ այլ բան՝ լեգիտիմության հարցի արդիական դառնալը: Որովհետև լեգիտիմությունն այն է, երբ իշխանությունը ոչ թե ցածր վարկանիշ ունի, այլ վարկանիշ չունի ընդհանրապես: Այստեղ էլ հետաքրքիր են դառնում Ռոբերտ Քոչարյանի պատկերացումների մանրամասները, թե ինչպես է նա տեսնում այդ հարցը, ինչ դրսևորումներով: Մյուս կողմից, արդյո՞ք երկրորդ նախագահը ազդարարում է իր հնարավոր պաշտպանական մարտավարությունը մարտիմեկյան դատական գործընթացի համատեքստում, որն աշնանը, ամենայն հավանականությամբ, կլինի սկսված: Դա նշանակո՞ւմ է, որ երկրորդ նախագահը պլանավորում է հանրային ակցիաներ, որոնց նպատակն է լինելու թեժացնել մթնոլորտն ու այդպիսով ճնշում գործադրել նոր իշխանության վրա: Դա էլ իր հերթին հարց է առաջացնում, թե արդյո՞ք խնդիրը դրսևորվելու է միայն, այսպես ասած, ներքին տիրույթներում, թե՞ Ռոբերտ Քոչարյանը նաև «արտաքին կապեր» է նախապատրաստել դատավարական պաշտպանության համար, որոնք կարող են դրսևորվել, օրինակ, ռուսական մեդիափորձագիտական տիրույթից Հայաստանի Հանրապետության նկատմամբ գրոհի նոր ալիքի տեսքով, հնարավոր է նոր թեմաներով: Եվ սա էլ իր հերթին հիմք կարող է տալ մտածել կամ, այսպես ասած, տեղեկատվական մանիպուլյացիաների և ֆեյքնյուզերի, կամ հնարավոր կոմպրոմատների մասին:

Բանն այն է, որ երկրորդ նախագահը դնում է ոչ թե իշխանության վարկանիշի անկման, այլ լեգիտիմության խնդիրը, ինչը տողատակում նշանակում է այսպես ասած՝ որոշակի զրոյական կամ ծայրահեղ կետ: Չի բացառվում, որ Քոչարյանը փորձում է ակնարկել կորցնելու բան չունենալու մասին: Իհարկե, Քոչարյանի հարցազրույցը դեռևս չի նշանակում, որ լեգիտիմության խնդիր իսկապես լինելու է: Սակայն այստեղ, իհարկե, հայտարարությունը պետք է դիտարկել այլ համատեքստում:

Մասնավորապես, դա առաջարկ է, առաջարկ է թե՛ հայաստանյան քաղաքական ուժերին, թե՛ նաև արտաքին այն ուժերին, որոնք այնքան էլ ոգևորված չեն Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ և նոր հնարավորություններով: Ընդ որում հետաքրքիր է և դիտարկման արժանի, որ այդ առաջարկը փաստորեն հնչում է Իրանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին, մասնավորապես օտար պետությունների շահերին ծառայող քաղգործիչներին բացառելու, միաժամանակ Պապ թագավորի օրինակի հերթական հիշեցման և նրա դեմ դավադրություն այլևս թույլ չտալու մասին հայտարարությունների ֆոնին: Ո՞վ է ընդունելու Ռոբերտ Քոչարյանի առաջարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում